Ուրարտու-2-ն ընկերական խաղում զիջել է Ռոստով-2005 թիմին

Սոչիում ընթացող նախապատրաստական շրջանում «Ուրարտու-2»-ն առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ ուժերը չափելով «Ռոստով-2005» թիմի հետ։

Հանդիպումը կայացավ LOO-ARENA մարզահյուրանոցային համալիրի մարզադաշտում և ավարտվեց ռուսական թիմի նվազագույն հաշվով հաղթանակով։

«Ռոստով-2005-ի» կազմում աչքի է ընկել Կոլտիակովը։

«Ուրարտու-2»-ի ուսումնամարզական հավաքը կշարունակվի մինչև փետրվարի 27-ը։

Նորություններ

Բոլոր նորությունները