VBET ՀՊԼ. Արարատ-Արմենիան տարին մեկնարկեց հաղթանակով

Այսօր՝ փետրվարի 19-ին մեկնարկեց VBET ՀՊԼ-ի երկրորդ շրջանը։

18-րդ տուրի առաջին խաղում հանդիպեցին «Արարատն» ու «Արարատ-Արմենիան»։

Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «Արարատ-Արմենիայի» նվազագույնը հաշվով հաղթանակով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Մաիլսոն Լիման, այդպիսով առաջնության ռմբարկուների պաքարում հավասարվելով Սերժ Դեբլեին։

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» վաստակած 43 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։

«Արարատը» 30 միավորով 3-րդ տեղում է։

Նորություններ

Բոլոր նորությունները