Տուլայի Արսենալը ստուգողական խաղում հաղթել է Կորյանի Օրենբուգին

Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում Տուլայի «Արսենալը» ստուգողական հանդիպում է անցկացրել «Օրենբուրգի» հետ։

Խաղն ավարտվել է «Արսենալի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։

«Զինագործների» կազմում երկու գոլերն էլ խփել է հարձակվող Եվգենի Մարկովը։

«Արսենալը» 18 տուրերից հետո ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղն, իսկ «Օրենբուրգը» 25 տուրերից հետո գլխավորում է ФНЛ-ն։

Հիշեցնենք, որ «Օրենբուրգում» է հանդես գալիս հայ կիսապաշտպան Արշակ Կորյանը։

Նորություններ

Բոլոր նորությունները