ՈՒԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Մարսելի դեմ

ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել Մարսելի դեմ «Ղարաբաղի» հետ խաղում «Ղարաբաղը Հայաստան է» պաստառի պատճառով, հայտնում է Footmercato-ն։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայում ադրբեջանական թիմի դեմ խաղի (3:1) ժամանակ ֆրանսիական ակումբի երկրպագուները «Ղարաբաղը Հայաստան է» մակագրությամբ պաստառ են կախել և տեղադրել Հայաստանի դրոշները։

ՈւԵՖԱ-ն հիշեցրել է, որ մարզադաշտերում արգելված են «քաղաքական, գաղափարական, կրոնական կամ վիրավորական բնույթի սադրիչ ուղերձները»։

Կարգապահական վարույթ է հարուցվել նաև «Մարսելի» երկրպագուների կողմից ծխային ռումբեր օգտագործելու փաստով։

Այո, հավանաբար, ադրբեջանական ակումբի անվանումն ի սկզբանե առանց քաղաքական ենթատեքստի է եղել։

Նորություններ

Բոլոր նորությունները