Սևադա Արզումանյանը կրկին կգլխավորի Վանը

«Վանի» գլխավոր տնօրեն Սևադա Արզումանյանը լքում է զբաղեցրած պաշտոնը։

Ակումբի մամուլի ծառայության փոխանցմամբ, մասնագետն այսուհետև կստանձնի ակումբի գլխավոր մարզչի ղեկը։

Թիմի արդեն նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ասոյանը կմնա մարզչական շտաբում որպես օգնական:

Շտաբում են նաև Մայիս Ազիզյանն ու Հայկ Ավետիսյանը:

«Վանը» VBET ՀՊԼ-ի 15 տուրերից հետո վաստակած 11 միավորով 7-րդ տեղում է։ Թիմն առաջիկա հանդիպումը կանցկացնի վաղը՝ փետրվարի 20-ին, երբ կհյուընկալվի «Ուրարտուին»։

Նորություններ

Բոլոր նորությունները