Մոսկվայի ԲԿՄԱ-ն, ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում ձեռք կբերի «Էվերթոնի» կիսապաշտպան Ժան Ֆիլիպ Գբամենին։
Ինչպես հայտնում է լրագրող Իվան Կարպովը, ակումբները պայմանավորվել են 26-ամյա խաղացողի վարձակալության շուրջ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Միաժամանակ բանակայինները չեն ունենա հետագայում կիսապաշտպանին գնելու իրավունք։
Այս մրցաշրջանում Գբամենն ընդամենը 5 հանդիպում է անցկացրել «Էվերթոնի» կազմում և կատարել 1 գոլային փոխանցում։
Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 10 մլն եվրո։