Լիվերպուլը, Արսենալն ու Չելսին հաղթանակներ տարան 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նորվիչի» նկատմամբ։

«Էնֆիլդում» կայացած հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չեն գրանցվել։ Ընդմիջումից 3 րոպե անց հյուրերին հաշվի մեջ առաջ է մղել Միլոտ Ռաշիցան։

64-րդ րոպեին «Լիվերպուլը» վերականգնել է հավասարությունը. կիսաշրջադարձ գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ է դարձել Սադիո Մանեն։ 3 րոպե անց մերսիսայդցիներն արդեն առաջ են անցել հաշվի մեջ. աչքի է ընկել Մոհամեդ Սալահը։

81-րդ րոպեին հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը հանել է «Լիվերպուլի» նորեկ Լուիս Դիասը՝ ձևակերպելով խաղի վերջնարդյունքը։

Հանդիպման տեսանյութը.



«Արսենալը» տնային խաղում 2։1 հաշվով առավելության հասավ «Բրենթֆորդի» նկատմամբ։

Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում։ 48-րդ րոպեին Էմիլ-Սմիթ Ռոուն առաջ մղեց «Արսենալին», իսկ 79-րդ րոպեին Բուկայո Սական կրկնապատկեց «զինագործների» առավելությունը։

Հյուրերը միակ գոլը հեղինակեցին հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին. աչքի ընկավ Քրիստիան Նյորգորը։

Տեսանյութ.



«Չելսին» հյուրընկալվելիս նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։

Հանդիպման միակ գոլը գրանցվեց հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ. դիպուկ հարվածով «ազնվականներին» հաղթանակ պարգևեց Հակիմ Զիյեշը։

Տեսանյութ.


Այսպիսով, 2-րդ տեղում ընթացող «Լիվերպուլը» վաստակեց 57 միավոր և այժմ 6 միավորով է հետ մնում առաջատար «Մանչեսթեր Սիթիից», «Չելսին» 50 միավորով եզրափակում է առաջին եռյակը, իսկ «Արսենալը» 42 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում։

Նորություններ

Բոլոր նորությունները