Լոկոմոտիվը ջախջախիչ պարտություն կրեց Մոլդեից

Մոսկվայի «Լոկոմոտիվը» Իսպանիայում անցկացվող հավաքի վերջին ընկերական խաղում մրցեց «Մոլդեի» հետ։ Նորվեգական ակումբը վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

«Մոլդեի» կազմում իր հաշվին դուբլ գրանցեց Դավիդ Ֆոֆանան (24-րդ և 90-րդ րոպեներ), 70-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Էյրիկ Անդերսենը ։

Նշենք, որ «Լոկոմոտիվը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում փետրվարի 27-ին կհյուրընկալվի «Կրասնոդարին»։

Նորություններ

Բոլոր նորությունները