Ռոման փրկվեց պարտությունից Վերոնայի դեմ խաղում, Մխիթարյանը բացակայում էր 🎥

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Ռոման» 2։2 հաշվով ավարտեց «Վերոնայի» դեմ տնային հանդիպումը։

Առաջին խաղակեսից հետո «Վերոնան» 2 գոլի առավելություն ուներ տանտերերի նկատմամբ. 5-րդ րոպեին հաշիվը բացել էր Անտոնին Բարակը, իսկ 15 րոպե անց Ադրիան Տամեզը երկրորդ գնդակն էր ուղարկել հռոմեացիների դարպասը։

65-րդ րոպեին «Ռոման» կրճատեց հաշվի տարբերությունը. փոխարինման մտնելուց 3 րոպե անց գոլով աչքի ընկավ Քրիստիան Վոլպատոն։ Հանդիպման վերջնամասում «գայլերին» նաև հաջողվեց խուսափել պարտությունից. 84-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց փոխարինման մտած մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդոարդո Բովեն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր «Ռոմայի» հայտացուցակից։

Այս ոչ-ոքիից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը վաստակեց 41 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ «Վերոնան» 37 միավորով 9-րդ տեղում է։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները