Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթանակ տարավ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։
«Էթիհադ» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 4-րդ րոպեին հաշիվը բացեց «Տոտենհեմի» նորեկ Դեյան Կուլուշևսկին՝ խփելով իր առաջին գոլը լոնդոնյան թիմի կազմում։ 33-րդ րոպեին «քաղաքայինների» պատասխան գոլը հեղինակեց Իլկայ Գյունդողանը։
59-րդ րոպեին Հարի Քեյնը դարձյալ առաջ մղեց «Տոտենհեմին»։ Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեներին թիմերը դարձյալ փոխանակվեցին գոլերով. 90+2-ին հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոցը հստակ իրացրեց Ռիյադ Մահրեզը՝ հավասարեցնելով հաշիվը, իսկ 3 րոպե անց Քեյնն իր հաշվին գրանցեց դուբլ՝ հաղթանակ պարգևելով «խթաններին»։
Այս հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի գլխավորած «Տոտենհեմը» վաստակած 39 միավորով ընթանում է 7-րդ հորիզոնականով։ «Մանչեսթեր Սիթին» մնաց 63 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 6 միավոր գերազանցելով մեկ խաղ քիչ անցկացրած «Լիվերպուլին»։
Հանդիպման տեսանյութը.
Քեյնի դուբլը վերջին վայրկյաններին հաղթանակ պարգևեց Տոտենհեմին Սիթիի դեմ խաղում 🎥

Նորություններ
- Շիրակը և Ուրարտուն հաղթեցին նվազագույն հաշվով. գոլերը գրանցվեցին միևնույն՝ 59-րդ րոպեին
- ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր
- «Շատ եմ ջղայնացած». Եղիշե Մելիքյանը զայրացել է
- Եղիշե Մելիքյան. Կեղծ նվիրված ֆուտբոլային գործիչներ ու աշխատակիցներ, ձեզ համար եմ ասում
- «Փյունիկը» պատմություն կերտեց՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլ
- «Փյունիկի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում, ուղիղ եթեր
- Դյուդելանժ - Փյունիկ հանդիպումը՝ այսօր
- «Ալաշկերտը» ամոթալի պարտությամբ դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից
- Արարատ - Շկենդիա. ուղիղ հեռարձակում
- ՊՍԺ-ն որոշում ունի Մեսսիի հետ կապված
- Դեմբելեի ապագան որոշվեց
- Փյունիկն անհավանական կերպով հաղթահարեց Կլուժի արգելքը
- Պաշտոնական. Սթերլինգը տեղափոխվեց Չելսի
- Փոփոխություններ Վանի ղեկավար և մարզչական կազմում
- Կլուժ - Փյունիկ հանդիպումը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում
- Ինտերը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
- Մանչեսթեր Յունայթեդն ընկերական խաղում ջախջախել է Լիվերպուլին
- Հայտնի է՝ որ համարով հանդես կգա Մխիթարյանն Ինտերում
- Պաշտոնական. Հարոյանը պայմանագիր ստորագրեց Անորտոսիսի հետ