Մոսկվայի ԲԿՄԱ-ն մոտ էր Արսենալի կիսապաշտպանին ձեռք բերելուն

Մոսկվայի ԲԿՄԱ-ն օրերս մոտ է եղել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլ Նենիի հետ պայմանագիր կնքելուն, հաղորդում է «Спорт Экспресс»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական ակումբը բանակցություններ է վարել 29-ամյա եգիպտացու տեղափոխության շուրջ, սակայն վերջին պահին գործարքը խափանվել է։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան արգելափակել էր Էլ Նենիի տրանսֆերը, ում ծառայություններով հետաքրքրված են եղել նաև անգլիական «Նյուքասլը», «Լիդսը» և «Ուոթֆորդը»։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մոհամեդը «զինագործների» կազմում մասնակցել է 7 հանդիպման և աչքի ընկել 1 գոլային փոխանցմամբ։

Նորություններ

Բոլոր նորությունները