Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում առաջատար «Միլանը» 2։2 հաշվով ավարտեց առաջնության նորեկ «Սալերնիտանայի» հետ արտագնա հանդիպումը։
Հանդիպման 5-րդ րոպեին միլանցիներն առաջ անցան հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Ժունիոր Մեսիասը։ 29-րդ րոպեին տանտերերը հավասարեցրին հաշիվը Ֆեդերիկո Բոնացոլիի շրջադարձ հարվածով գեղեցիկ գոլի շնորհիվ։
72-րդ րոպեին «Սալերնիտանան» առաջ անցավ հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Միլան Ջուրիչը։ 5 րոպե անց «ռոսոներիների» հարձակվող Անտե Ռեբիչը դարձյալ վերականգնեց հաշվի հավասարակշռությունը ՝ ձևակերպելով հանդիպման վերջնարդյունքը։
Այս ոչ-ոքիից հետո «Միլանը» վաստակեց 56 միավոր և 2 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Ինտերին», որը երկու հանդիպում պակաս է անցկացրել։ «Սալերնիտանան» 14 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման տեսանյութը.
Միլանը միավորներ կորցրեց Ա սերիայի հետնապահի հետ խաղում 🎥

Նորություններ
- Շիրակը և Ուրարտուն հաղթեցին նվազագույն հաշվով. գոլերը գրանցվեցին միևնույն՝ 59-րդ րոպեին
- ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր
- «Շատ եմ ջղայնացած». Եղիշե Մելիքյանը զայրացել է
- Եղիշե Մելիքյան. Կեղծ նվիրված ֆուտբոլային գործիչներ ու աշխատակիցներ, ձեզ համար եմ ասում
- «Փյունիկը» պատմություն կերտեց՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի 3-րդ փուլ
- «Փյունիկի» մեկնարկային կազմը «Դյուդելանժի» հետ խաղում, ուղիղ եթեր
- Դյուդելանժ - Փյունիկ հանդիպումը՝ այսօր
- «Ալաշկերտը» ամոթալի պարտությամբ դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից
- Արարատ - Շկենդիա. ուղիղ հեռարձակում
- ՊՍԺ-ն որոշում ունի Մեսսիի հետ կապված
- Դեմբելեի ապագան որոշվեց
- Փյունիկն անհավանական կերպով հաղթահարեց Կլուժի արգելքը
- Պաշտոնական. Սթերլինգը տեղափոխվեց Չելսի
- Փոփոխություններ Վանի ղեկավար և մարզչական կազմում
- Կլուժ - Փյունիկ հանդիպումը՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում
- Ինտերը հաղթեց, Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը
- Մանչեսթեր Յունայթեդն ընկերական խաղում ջախջախել է Լիվերպուլին
- Հայտնի է՝ որ համարով հանդես կգա Մխիթարյանն Ինտերում
- Պաշտոնական. Հարոյանը պայմանագիր ստորագրեց Անորտոսիսի հետ