Ռեալը տանը ջախջախեց Ալավեսին 🎥

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալավեսի» դարպասը։

«Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում երկրպագուներն ականատես չեղան դարպասի գրավման։

Հաշիվը բացվեց 63-րդ րոպեին. հերթական անգամ փայլուն գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն՝ հեռահար հարվածով գրավելով մրցակցի դարպասը։ 80-րդ րոպեին «արքայական» ակումբի ձեռնարկած գեղեցիկ կոմբինացիայից հետո հաշիվը կրկնապատկեց Վինիսիուսը։

Հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին հանդիպման վերջակետը դրեց Կարիմ Բենզեման՝ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։

Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը վաստակած 57 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 7 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Սևիլիային», որը 1 խաղ պակաս է անցկացրել։ «Ալավեսը» 20 միավորով մնաց նախավերջին՝ 19-րդ տեղում։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները