Նանտը սենսացիոն հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ 🎥

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտություն կրեց «Նանտից»։

Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին 3։0 հաշվով. 4-րդ րոպեին «Նանտին» առաջ էր մղել Ռանդալ Կոլո Մուանին, 16-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել էր Կվենտին Մերլինը, իսկ առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին փարիզցիների դարպասին նշանակված 11-մետրանոցը հստակ էր իրացրել Լյուդովիկ Բլան։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում ՊՍԺ-ին հաջողվել է կրճատել հաշիվը. Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո հյուրերի միակ գոլը հեղինակել է Նեյմարը։ 59-րդ րոպեին բրազիլացին կարող էր նաև դուբլ ձևակերպել, սակայն վրիպել է տանտերերի դարպասին նշանակված 11-մետրանոցից։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները