ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մասնակցել է նախօրեին կայացած Լիգա 1-ի 25-րդ տուրի «Նանտի» դեմ խաղին։
Ըստ Opta-ի, այս հանդիպումը 34-ամյա արգենտինացու համար ակումբային մակարդակով 800 էր: «Բարսելոնայի» կազմում նա անցկացրել է 778 խաղ, իսկ ՊՍԺ-ում՝ 22։
Ակումբային մակարդակում նա խփել է 679 գոլ և կատարել 273 գոլային փոխանցում: