Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» ոչ-ոքի՝ 2:2 հաշվով է խաղացել «Վերոնայի» հետ։
Հանդիպման ընթացքում հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անընդհատ դիմում էր հանդիպման գլխավոր մրցավարին, ինչի արդյուքնում էլ մրցավարը կարմիր քարտ է ցույց տվել պորտուգալացի մասնագետին։
Խաղադաշտից հեռանալուց առաջ Մոուրինյոն գրկել է «Վերոնայի» մարզիչ Իգոր Տուդորին։
Այդ հանդիպումից հետո «Ռոման» Ա Սերիայում 41 միավորով 7-րդն է, իսկ «Վերոնան» 37 միավորով 9-րդը։