Անգլիական գրանդը հետաքրքրված է Մորատայի ծառայություններով

«Յուվենտուսը» դժվար թե Մադրիդի «Ատլետիկոյից» գնի հարձակվող Ալվարո Մորատայի իրավունքները:

Ինչպես հայտնում է TuttoMercatoWeb-ը, 29-ամյա իսպանացին ներառված չէ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծրագրերում։

Մորատայի նկատմամբ հետաքրքրություն կա ԱՊԼ-ում. hարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։

Իսպանացին «Յուվեի» կազմում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։

Նորություններ

Բոլոր նորությունները