Նոյերը խոսել է իր ապաքինման ժամկետների մասին

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է իր առողջական վիճակի և վիրահատությունից հետո ապաքինման ընթացքի մասին։

«Ես լավ եմ։ Վերականգնումն ընթանում է ըստ պլանի, լավ առաջընթաց է նկատվում»,- գրել է գերմանացին իր ինստագրամի էջում։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Նոյերն աջ ծնկի վիրահատության է ենթարկվել։ Նախնական տվյալներով՝ նա պետք է բաց թողներ մոտ մեկ ամիս։

Այս մրցաշրջանում դարպասապահը «Բավարիայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում և բաց է թողել 28 գնդակ։

Նորություններ

Բոլոր նորությունները