VBET ՀՊԼ. ԲԿՄԱ-ն խաղավերջին ոչ-ոքի կորզեց Նորավանքից

VBET ՀՊԼ-ի 18-րդ տուրի խաղում «Նորավանքն» «Արևիկ» մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին։

Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, իսկ արդեն 2-րդ խաղակեսի մեկնարկում տանտերերին հաշվի մեջ առաջ մղեց Սերգոյ Օռլովը, որը հստակ իրացրեց վաստակած 11-մետրանոց հարվածը։

«Նորավանքը» գրեթե մոտ էր հաղթանակին, սակայն հյուրերը խաղավերջին կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը. 85-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ստյոպա Մկրտչյանը։

Մնացած ժամանակում թիմերը չկարողացան այլևս գոլեր գրանցել և բեկել գրանցված հաշիվը։

Այս տուրից հետո «Նորավանք» ու ԲԿՄԱ-ն վաստակելով 1-ական միավոր՝ գտնվում են մրցաշարային աղյուսակի համապատասխանաբար 8-րդ և 9-րդ տեղերում։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջից 

Նորություններ

Բոլոր նորությունները