Մխիթարյանի տեղափոխությունը առաջընթաց կլինի Դինամոյի համար. Լեշչենկո

Ռուսաստանի վաստակավոր արտիստ և Մոսկվայի «Դինամոյի» երկրպագու Լև Լեշչենկոն մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունը մոսկովյան թիմ։

«Դինամոյի» կազմը պետք է ուժեղացնել, քանի որ ֆուտբոլիստներն անսահման թվով վնասվածքներ ունեն, պահեստայինների նստարանը կարճ է։ Հիմա ղեկավարությունն ամեն ինչ ճիշտ է անում՝ գրագետ է անցկացնում ընտրությունը՝ հավատարիմ մնալով ակումբի զարգացման որոշակի ռազմավարությանը։

Ես լիակատար վստահություն ունեմ առաջատարների վրա, և Մխիթարյանի տեղափոխությունը լավ քայլ կլինի դեպի առաջ։ Նա լավ ֆուտբոլիստ է, լավ դրիբլինգով։ Ամեն ինչ կախված կլինի նրա հոգեբանական վիճակից ու մարդկային որակներից։ «Դինամոյում» ընկերական թիմ է հավաքվել, թե նա ինչպես կդրսևորվի, դեռ պարզ չէ»,- Լեշչենկոյի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Նորություններ

Բոլոր նորությունները