Դիբալան վտանգում է բաց թողնել ՉԼ-ի Վիլյառեալի դեմ հանդիպումը

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածքի պատճառով չի խաղա «Վիլյառեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։

Արգենտինացին վնասվածք է ստացել «Տորինոյի» հետ խաղում (1:1)։

Աղբյուրի տեղեկություններով՝ Դիբալայի վնասվածքը լուրջ չէ, և նա պատրաստ կլինի Ա Սերիայի «Էմպոլիի» դեմ խաղին, որը կկայանա փետրվարի 26-ին։

«Վիլյառեալ» - «Յուվենտուս» խաղը կկայանա երեքշաբթի՝ փետրվարի 22-ին։ Հանդիպումը նախատեսված է սկսել Երևանի ժամանակով 00:00-ին։

Նորություններ

Բոլոր նորությունները