Մեղք է Մխիթարյանի նման ֆուտբոլիստից հրաժարվելը. Դինամոյի նախկին տնօրեն

«Դինամոյի» նախկին մարզական տնօրեն Ռոման Օրեշչուկը կիսվել է Հենրիխ Մխիթարյանի՝ «Դինամո» հնարավոր տեղափոխության վերաբերյալ իր կարծիքով։

«Եթե Զախարյանը կամ Շիմանսկին հեռանան, ապա Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Դինամո», իսկ եթե նրանք մնան թիմում, ապա ո՞ւմ նստեցնեն պահեստայինների նստարանին: Մեղք է հրաժարվել այնպիսի ֆուտբոլիստից, ինչպիսին Մխիթարյանն է, բայց երեք միանման խաղացողներ թիմում պահելը մեծ շքեղություն է: Զախարյանին կամ Շիմանսկիին  գուցե վաճառեն հետագայում, այդ ժամանակ Մխիթարյանի գալը մեծ պլյու կլինի մեր առաջնության և «Դինամոյի» համար»,- ասել է Օրեշչուկը RB Sport-ին:

Նորություններ

Բոլոր նորությունները