ԲԿՄԱ-ի նորեկն իր նորամուտը նշել է կարմիր քարտով

ԲԿՄԱ-ի նորեկ Խորխե Կարասկալը կարմիր քարտ է ստացել «Ռուբինի» դեմ ընկերական խաղում։

Հանդիպման ութերորդ րոպեին 23-ամյա կոլումբիացին դեղին քարտ ստացավ, իսկ 25 րոպե անց երկրորդ զգուշացումը ստացավ ու լքեց խաղադաշտը։

Հիշեցնենք, որ «Ռուբինի» հետ խաղը կիսապաշտպանի համար դեբյուտային է մոսկովյան թիմի կազմում։ Կարասկալը ԲԿՄԱ է տեղափոխվել «Ռիվեր Փլեյթից»՝ վարձավճարով մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ Պայմանագիրը նախատեսում է տրանսֆերը գնելու տարբերակ։

Նորություններ

Բոլոր նորությունները