VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ուրարտուն» տանն ընդունեց «Վանին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի չնչին առավելությամբ (1:0):
Թիմերը խաղը մեկնարկեցին բավականին դինամիկ։ Առաջին խաղակեսում չնայած մի շարք հստակ գրոհների՝ գոլեր չարձանագրվեցին։
Նույն տեմպը շարունակվեց նաև խաղի 2-րդ հատվածում։
76-րդ «Վանի» նորեկ Սիլվիո Գուտիերեսի անմիտ սխալի պատճառով մրցավարը 11-մետրանոց հարված նշանակեց «Վանի» դարպասին, որն էլ հստակ իրացրեց Արթուր Միրանյանը։
Խաղի ընթացքում այլևս գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով։
Այս հանդիպումից հետո «Ուրարտուն» վաստակելով 19 միավոր շարունակում է մնալ 6-րդ տեղում։ «Վանը» 11 միավորով պահպանում է 7-րդ տեղը։