Սուլշերը ներկա է Կրասնոդար - Ռոստով ընկերական հանդիպմանը

Իսպանիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում ռուսական «Կրասնոդարն» ընկերական հանդիպում է անցկացնում «Ռոստովի» հետ։

Ինչպես հայտնում է bookmaker-ratings.ru-ն, հանդիպմանը ներկա է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը։

Աղբյուրի տեղեկություններով՝ նորվեգացի մասնագետը ցանկանում է հետևել իր հայրենակից, «Կրասնոդարի» նորեկ Էրիկ Բոտհեյմի խաղին, ինչպես նաև շփվել «ցուլերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեի հետ։

Նորություններ

Բոլոր նորությունները