Ֆանտաստիկ խաղ Էլան Ռոուդում. Յունայթեդը հաղթեց Լիդսին 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լիդսը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հյուրերը հաղթեցին 4։2 հաշվով։

Հանդիպման 34-րդ րոպեին հաշիվը բացվել է. գոլի հեղինակ է դդարձել Հարի Մագուայերը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հաշիվը կրկնապատկել է Բրունու Ֆերնանդեշը։

«Լիդսի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում աներևակայելի րոպեներ են անցկացրել։ 53-րդ րոպեին Ռոդրիգոն կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ հաջորդ իսկ րոպեին Ռաֆինյան հավասարեցրել է այն։

Այնուամենայնիվ, «Յունայթեդի» ֆուտբոլիստները հաղթանակ են կորզել։ 70-րդ րոպեին սուր անկյունից հարվածով գոլի հեղինակ է դարձել Ֆրեդը։ Հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Էլանգան նաև 4-րդ գոլն է խփել։

Այս հաղթանակից հետո ՄՅՈւ-ն 46 միավորով շարունակում է 4-րդ հորիզոնականը զբաղեցնել, «Լիդսը» 23 միավորով 15-րդն է։

Տեսանյութ.

 

Նորություններ

Բոլոր նորությունները