Ֆիորենտինայի նախկին հարձակվողը հեգնել է Կոկորինին

«Ֆիորենտինայի» նախկին ֆուտբոլիստ Կրիստիան Ռիգանոն իտալական հեռուստաընկերության եթերում անդրադարձել է «մանուշակագույնների» ռուս հարձակվող Ալեքսանդր Կոկորինին, հայտնում է football24.ru-ն։

Ինչպես հայտնի է, 30-ամյա ֆուտբոլիստը վերջին շրջանում պարբերաբար բացակայում է «Ֆիորենտինայի» հայտացուցակից։

Խոսելով թիմի հարձակման գծի մասին, Ռիգանոն հայտարարել է, որ Կոկորինը «գտնվում է արձակուրդում», ընդ որում՝ անժամկետ։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ֆիորենտինան» ցանկանում էր հրաժարվել 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններից, սակայն իտալական ակումբին չհաջողվեց խզել պայմանագիրը նրա հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Կոկորինը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 6 անգամ, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Նորություններ

Բոլոր նորությունները