Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Սասուոլոյին»։ Տանտերերը պարտվեցին 0։2 հաշվով։
Երկու գոլերն էլ գրանցվել են առաջին խաղակեսում. 8-րդ րոպեին Ռասպադորին բացել է հաշիվը, իսկ Սկամական կրկնապատկել է այն։
Հանդիպումն ընթացել է միլանյան թիմի շոշափելի առավելությամբ։
Այս պարտությունից հետո «Ինտերը» մնում է 54 միավորով և շարունակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ առաջատար «Միլանին», որը 1 հանդիպում ավելի է անցկացրել, զիջելով 2 միավոր։
Տեսանյութ.