Նիժնի Նովգորոդը պայմանագիր է կնքել նիգերիացի հարձակվողի հետ

Ռուսական «Նիժնի Նովգորոդը» հայտարարել է նիգերիացի հարձակվող Սիլվեստր Իգբունի տեղափոխության մասին։

Կողմերը պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ 31-ամյա ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա «44» համարի մարզաշապիկով։

Իգբունի նախկին ակումբը Մոսկվայի «Դինամոն» էր։ 2021/2022 մրցաշրջանի առաջին կեսում Սիլվեստրը մոսկովյան ակումբում անցկացրել էր 12 հանդիպում և աչքի ընկել 1 գոլով։ 

Նորություններ

Բոլոր նորությունները