Ուկրաինական «Մինայն» ավարտել է նախապատրաստությունը մրցաշրջանի 2-րդ հատվածին։
Թիմը Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում վերջին հանդիպումն է անցկացրել՝ 1։0 հաշվով հաղթելով Ուկրաինայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Ագրոբիզնեսին»։ Հանդիպման միակ գոլը խփել է փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ։
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Մինայը» նախավերջին՝ 15-րդ հորիզոնականում է։