Ռեալը ցանկանում է ազատվել Ազարից

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է բաժանվել թիմի բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարից, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբը 31-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերի կհանի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այնուամենայնիվ, նշվում է, որ «Ռեալի» համար հեշտ չի լինի Էդենից ազատվելը՝ վերջինիս բարձր աշխատավարձի պատճառով։

Ավելի վաղ Ազարն իր մտահոգությունն էր հայտնել «սերուցքայինների» կազմում քիչ խաղաժամանակ ստանալու կապակցությամբ՝ նշելով, որ թիմի մարզչական շտաբն անարդար է վարվում իր հանդեպ։

Ընթացիկ մրցաշրջանում Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Նորություններ

Բոլոր նորությունները