Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի շրջանակում Բիլբաոյի «Ատլետիկը» հյուրընկալել էր «Ռեալ Սոսյեդադին»։ «Սան Մամես» մարզադաշտում կայացած խաղում տանտերերը հաղթեցին 4։0 հաշվով։
Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ է ունեցել։ 32-րդ րոպեին Մունիայինը վրիպել է 11-մետրանոցից։
68-րդ րոպեին Վիվիանը բացել է հաշիվը։ Ընդամենը 4 րոպե անց Սանչետը նաև կրկնապատկել է հաշիվը։ Հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ Ինակի Ուիլյամսը նաև 3-րդ գոլն է խփել։ Նախավերջին րոպեին Սանչետը դուբլ է ձևակերպել և սահմանել վերջնարդյունքը՝ 4։0։
Բասկյան թիմը 37 միավորով շարունակում է 8-րդ հորիզոնականը զբաղեցնել, «Սոսյեդադը» 38 միավորով 7-րդն է։
Տեսանյութ.