Այսօր կկայանա Խոխլով vs facebook դատը

Facebook սոցիալական ցանցը արգելափակել է ռուս անվանի ֆուտբոլիստ, մարզիչ Դմիտրի Խոխլովի օգտահաշիվը։ 

Խոխլովը որոշել է դատի տալ սոցիալական կայքին։ Արգելափակման պատճառը ազգանվան մեջ «ուկրաինական տերմինն է». «խոխոլ» արտահայտությունը անվան կամ ազգանվան մեջ արգելափակվում է 2015 թվականից ի վեր։

Հարկ է նշել, որ Խոխլովը facebook-ից որպես փոխհատուցում պահանջում է 150 միլիոն ռուբլի։

«Р-Спорт»-ը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 21-ին, կայանալու է դատավարության առաջին նիստը։

Նորություններ

Բոլոր նորությունները