Նորզելանդացի ֆուտբոլիստուհին ինքնագոլերի հեթ-տրիկ է ձևակերպել 🎥

Ավստրալիա և Օվկիանիայի գոտում անցկացվում է SheBelieves Cup կանանց ֆուտբոլի մրցաշարը։

Մրցաշարի հերթական խաղում Ավստրալիայի կանանց հավաքականը 5։0 հաշվով հաղթել է Նոր Զելանդիայի ընտրանուն։

Նոր Զելանդիայի կանանց թիմի ֆուտբոլիստուհի Մեյկայլա Մուրը 3 անգամ գրավել է սեփական դարպասը՝ դա անելով 5-րդ, 6-րդ և 36-րդ րոպեներին։ 

Նորություններ

Բոլոր նորությունները