Կոկորինը շարունակում է ապաքինվել վնասվածքից

«Ֆիորենտինայի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը վնասվածք ունի։

Ռուս հարձակվողը մկանային խնդիրներ ունի և մարզվում է անհատական ծրագրով, հայտնում է «մանուշակների» պաշտոնական կայքը։

Հարկ է նշել, որ Կոկորինը վերջին անգամ հանդիպման է մասնակցել հունվարի 10-ին։

Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Ալեքսանդրը 5 հանդիպման է մասնակցել։

Նորություններ

Բոլոր նորությունները