Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել Վինիսիուս Ժունիորին։
Ֆլորենտինո Պերեսը բրազիլացուն առաջարկում է նոր՝ 5 տարվա պայմանագիր, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վինիսիուսը «արքայական» ակումբում հանդես է գալիս 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա 34 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
21-ամյա հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։