Ֆանտաստիկ Սերժ Դեբլե. Փյունիկը վստահորեն հաղթեց Ալաշկերտին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրն ավարտվեց «Ալաշկերտ» - «Փյունիկ» հանդիպումով։ «Փյունիկը» հաղթեց 4։1 հաշվով։

Հաշիվը բացվել է առաջին խաղակեսի ավելացված ժամանակում. գոլի հեղինակ է դարձել «Փյունիկի» նորեկ Սերժ Դեբլեն։

52-րդ րոպեին «Ալաշկերտի» նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, ով համալրել է «Փյունիկի» կազմը, կոպտորեն սխալվեց և Էմբալոն հավասարեցրեց հաշիվը։

Այնուհետև փյունիկցիները ֆանտաստիկ րոպեներ անցկացրին. 60-րդ րոպեին Դեբլեն դուբլ ձևակերպեց, իսկ 2 րոպե անց՝ նաև հեթ-տրիկ։

66-րդ րոպեին էլ Զորան Գայիչը խփեց նաև «Փյունիկի» 4-րդ գոլը։

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 35 միավորով շարունակում է 2-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ առաջատար «Արարատ-Արմենիային» զիջելով 8 միավոր, «Ալաշկերտը» 21 միավորով 5-րդ տեղում է։

📷ՀՖՖ

Նորություններ

Բոլոր նորությունները