«Համարբյուի» հարձակվող Ուիլոտ Սվեդբերգը «Լոկոմոտիվի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է։
СЭ-ն հայտնում է, որ առաջիկա օրերին մոսկովյան ակումբն, ըստ ամենայնի, կիրականացնի գործարքը։
18-ամյա Սվեդբերգը թիմի կազմում 24 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1.8 միլիոն եվրո։