Արշավինն ինձ զարմացրեց ֆուտբոլի նկատմամբ իր վերաբերմունքով. Ղազախստանի հավաքականի նախկին դարպասապահ

Ղազախստանի հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ Լորիան պատմել է, թե ինչ տպավորություն է իր վրա թողել Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Արշավինը, որի հետ ժամանակին մրցել է Ղազախստանի առաջնությունում։

«Արշավինն ինձ զարմացնում էր։ Չնայած իր տարիքին՝ նա շարունակում էր ջերմեռանդորեն վերաբերվել ֆուտբոլին և մարզումներին։ Կարծում եմ՝ «Կայրաթում» անցկացրած ժամանակահատվածը երկարաձգեց իր ֆուտբոլային կարիերան»,- Լորիայի խոսքը մեջբերում է Sport24-ը։

Հիշեցնենք, որ Արշավինը 2016-2019 թվականներին է հանդես եկել «Կայրաթում», որի կազմում անցկացրած 98 խաղում դարձել է 28 գոլի ու 34 գոլային փոխանցման հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները