Ինտերի պաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Տոտենհեմը» հետաքրքրված է «Ինտերի» հոլանդացի կենտրոնական պաշտպան Ստեֆան դե Վրեի ծառայություններով, հայտնում է Inter Live-ը:

Աղբյուրի համաձայն, լոնդոնյան ակումբը պատրաստ է գործարքն իրականացնել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Դե Վրեն «ներաձուրիների» կազմում վերջին երկու մրցաշրջաններում արդեն աշխատել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։

Հոլանդացու պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղերում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները