Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպանը երազում է խաղալ Ռեալում

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ցանկանում է հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում, հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրը վստահեցնում է, որ «արքայական» ակումբում խաղալը պորտուգալացու երազանքն է և նա հավատում է, որ իր կարիերայի ինչ-որ պահի կկարողանա իրականացնել այն։

Նշվում է, որ «Ռեալը» կարող է դիտարկել Սիլվայի տրանսֆերը գնելու տարբերակը՝ հաշվի առնելով, որ շուտով ավարտվելու են թիմի կիսապաշտպաններ Տոնի Կրոսի ու Լուկա Մոդրիչի պայմանագրերի ժամկետները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի ցանկանում բաժանվել 27-ամյա ֆուտբոլիստից և անձնական խնդրանքով դիմել է ակումբի ղեկավարությունը, որպեսզի երկարաձգվի նրա հետ գործող պայմանագիրը։ Այն նախատեսված է մինչև 2025 թվականը։

Նորություններ

Բոլոր նորությունները