Սաուդյան Արաբիայի կանանց հավաքականը պատմության մեջ առաջին խաղն է անցկացրել

Սաուդյան Արաբիայի կանանց հավաքականն անցկացրել է պատմության մեջ առաջին միջազգային հանդիպումը։

Մերձավոր Արևելքի ֆուտբոլիստները ընկերական խաղում հաղթել են Սեյշելյան կղզիների թիմին (2:0): Սաուդյան Արաբիայի կանանց հավաքականի պատմության մեջ առաջին գոլը խփել է Ալ-Բանդարի Մուբարաքը։

Հիշեցնենք, որ մինչև 2018 թվականը Սաուդյան Արաբիայում կանանց չի թույլատրվել ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին։

Արդեն 2020 թվականից երկրում սկսել են անցկացնել նաև կանանց լիգայի հանդիպումներ։

Նորություններ

Բոլոր նորությունները