Ռեալը վերջնագիր է ներկայացրել Մբապեին

Մադրիդի «Ռեալը» մտահոգված է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի շուրջ ստեղծված իրավիճակով, հաղորդում է The Times-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը զգուշացրել է Մբապեին, որ եթե վերջինս առաջիկա ամռանը չտեղափոխվի Մադրիդ, ապա նրա տրանսֆերի համար հատկացվելիք ֆինանսական միջոցները կծախսվեն այլ ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա։

Օրերս հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն 23-ամյա աստղային ֆուտբոլիստին առաջարկել է աստղաբաշխական աշխատավարձով պայմանագիր, իսկ մադրիդցիները պատրաստ չեն նման պայմաններով «ոտք մեկնել» փարիզցիներին։

Նշվում է, որ «սերուցքայինները» չեն բացառում այն տարբերակը, որ Մբապեն կարող է համաձայնել երկարաձգել պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ, իսկ այդ դեպքում արդեն կհրաժարվեն նրան ձեռք բերելու մտքից։

Նորություններ

Բոլոր նորությունները