Նեյմարը նշել է ազգային հավաքականում իր գլխավոր նպատակը

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է գերազանցել Բրազիլիայի հավաքականի կազմում Պելեի գրանցած ռեկորդը։

«Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու դառնալն ինձ համար մեծ պատիվ կլիներ: Իհարկե, սա իմ նպատակներից մեկն է: Հուսով եմ, որ կկարողանամ գերազանցել Պելեի՝ ամբողջ Բրազիլիայի կուռքի ռեկորդը»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ 30-ամյա Նեյմարը ներկայումս 116 խաղերում խփած 70 գոլով 2-րդն է ազգային հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում:

Պելեն 92 խաղերում խփել է 77 գոլ։

Նորություններ

Բոլոր նորությունները