Մոսկվայի ԲԿՄԱ-ն հայտարարել է «Էվերթոնի» և Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժան Ֆիլիպ Գբամինի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա բանակայինների կազմում մինչև այս մրցաշրջանի ավարտը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ ԲԿՄԱ-ն իրավունք չի ունենա գնելու խաղացողին։ Աշխատավարձի մեծ մասի վճարումը, որը կազմում է տարեկան 4 միլիոն եվրո, կստանձնի «Էվերթոնը»:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գբամինը մասնակցել է երեք հանդիպման և չի կարողացել արդյունավետ գործողություններ իրականացնել։
Ֆուտբոլիստը նաև հանդես է եկել Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականում, որի կազմում անցկացնել է 12 հանդիպում։