ՌՊԼ-ում շատ քիչ են աշխատում մարտավարության վրա. Սպարտակի նախկին գլխավոր մարզիչ

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան խոսել է Ռուսաստանի առաջնության թերությունների մասին։

«Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբները շատ քիչ են աշխատում մարտավարության վրա։ Երբ ես այնտեղ էի աշխատում, թիմերը հիմնականում գործում էին «հարվածիր ու վազիր» տրամաբանությամբ՝ առանց հատուկ տակտիկական ճշգրտումների։

Ժամանակի ընթացքում ռուսական ակումբները սկսեցին ավելի հաջող գործել տրանսֆերային շուկայում, ինչի շնորհիվ այժմ նրանց դեմ խաղալն այդքան էլ հեշտ չէ»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է CalcioNapoli1926-ը։

Հիշեցնենք, որ Մասիմո Կարերան «Սպարտակի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016-2018 թվականներին։

Նորություններ

Բոլոր նորությունները