Նապոլին փրկվեց պարտությունից Կալյարիի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Նապոլին» 1։1 հաշվով ավարտեց «Կալյարիի» դեմ արտագնա հանդիպումը։

«Սարդենյա Արենա» ստադիոնում կայացած հանդիպման առաջին խաղակեսում երկրպագուներն ականատես չեղան դարպասի գրավման։

Հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում. 58-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով տանտերերին առաջ մղեց Գաստոն Պերեյրոն։

Հանդիպման վերջնամասը չափազանց լարված ստացվեց. թիմերը փոխանակվում էին փոխեփոխ վտանգավոր գրոհներով, իսկ «Կալյարին» իր առավելությունը կրկնապատկելու իրական հնարավորություններ կորցրեց։

«Նապոլիին» հաջողվեց փրկվել պարտությունից հանդիպան վերջին րոպեներին. խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ նեապոլցիների պատասխան գոլը հեղինակեց փոխարինման մտած Վիկտոր Օսիմհենը։

Այս ոչ-ոքիից հետո Լուչիանո Սպալետիի գլխավորած «Նապոլին» վաստակած 54 միավորով կիսում է 1-2-րդ տեղերը «Ինտերի» հետ և առաջատար «Միլանից» հետ է մնում 2 միավորով։ Վալտեր Մացարիի «Կալյարին» 22 միավորով մնաց 18-րդ հորիզոնականում։

Հանդիպման տեսանյութը.

Նորություններ

Բոլոր նորությունները