ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստը համալրել է Զենիթի կազմը

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում հայտնել է ԲԱՏԷ-ի պաշտպան Նիկիտա Սուպրանովիչի տեղափոխության մասին։

Ռուսական ակումբը խաղացողին վարձակալել է մինչև 2022 թվականի ամառ՝ ավելի ուշ գնելու իրավունքով։

Հարկ է նշել, որ բելառուս ֆուտբոլիստները Ռուսաստանի Պրեմիեր լիգայում չեն համարվում արտասահմանցի խաղացողներ: 20-ամյա Սուպրանովիչը ԲԱՏԷ-ի շրջանավարտ է։ Հիմնական թիմի կազմում նա անցկացրել է 8 հանդիպում։ Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում նա անցկացրել է վեց հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Նորություններ

Բոլոր նորությունները