Նեյմար. Ցանկանում ենք պատմություն կերտել՝ հաղթելով Ռեալին

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մարտական է տրամադրված «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղից առաջ։

«Մենք ուզում ենք մեր անունը գրել ՊՍԺ-ի պատմության մեջ. ամեն օր քրտնաջան աշխատում ենք։ Տեսնենք, թե ինչ կլինի առաջիկայում։ Իհարկե, թիմին հարկավոր է լավ նախապատրաստվել պատասխան հանդիպումից առաջ։ Ցանկանում ենք պատմություն կերտել՝ հաղթելով «Ռեալին»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - ՊՍԺ հանդիպումը կկայանա մարտի 9-ին Մադրիդում։ Թիմերի միջև Փարիզում կայացած առաջին խաղում ՊՍԺ-ն հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով (1:0)։

Նորություններ

Բոլոր նորությունները