Ռոման մտադիր է ձեռք բերել Բարսելոնայի եզրային պաշտպանին

Իտալական «Ռոման» հետաքրքրված է «Բարսելոնայի» աջ եզրային պաշտպան Սերժինյո Դեստի ծառայություններով, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել 21-ամյա ֆուտբոլիստից մոտ 20 միլիոն եվրոյի դիմաց։ Նշվում է, որ Դեստին նույնպես դուր է գալիս կարիերան հռոմեական ակումբում շարունակելու հեռանկարը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացու ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սերժինյոն անցկացրել է 16 հանդիպում և աչքի ընկել 3 գոլային փոխանցմամբ։

Նորություններ

Բոլոր նորությունները